11.03.2014|
11:43
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին Քրեսիդա Բոնասի հետ իր հարաբերություններին նոր մակարդակ է տվել՝ երեք օրում երկու անգամ նրա հետ հայտնվելով հանրային միջոցառումներին: ՈՒրբաթ օրը Քրեսիդան ուղեկցում էր արքայազնին՝ ՈՒեմբլի մարզադաշտում կայացած բարեգործական համերգին, երբ արքայազնը ելույթ ունեցավ 12 հազար հանդիսականների առաջ: Հարրին և Քրեսիդան չէին թաքցնում իրենց զգացմունքները, ելույթից հետո Քրեսիդան համբուրեց ընտրյալին: